ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը նախապայմաններ չի դնում
«Հայաստանը պատրաստ է ստեղծել միջպետական հանձնաժողով, որի շրջանակներում կքննարկվի Թուրքիայի հետ փոխհարաբերությունների ողջ շրջանակը», - ասել է նա երկուշաբթի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։
Նալբանդյանը կարծում է, որ նոր մոտեցումների կիրառման դեպքում կարելի է հասնել առաջընթացի՝ երկու երկրների միջև առկա խնդիրների կարգավորման գործում։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանների, և դա հնարավորություն կտա երկխոսություն զարգացնել ընդլայնված ձևաչափում՝ գոյություն ունեցող բոլոր խնդիրների շուրջ», - նշել է նախարարը։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։
Սակայն Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի։
