ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում դասական քրեա–օլիգարխիկ համակարգ է»
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանի երրորդ հանրապետությունում քաղաքական ճգնաժամերը գնալով դառնում են ավելի ապակառուցողական եւ արյունոտ, մինչդեռ ցանկացած առողջ եւ նորմալ հասարակությունում հանդուրժելի են տեսակետները, անհանդուրժելի ապօրինիությունները:
Մանվել Սարգսյանը այս աթռիվ նկատեց, որ մարտի մեկի մեծ ողբերգությունից, զոհերից հետո սկսել են արդարդացնել անգամ սպանությունները` հանուն ազգային միասնության. «բայց որն է ազգային միասնությունը: Նորմալ հասարակությունում ժողովուրդը իշխանություն ձեւավորելու մենաշնորհ ունի: Մենք վարակված ենք քաղաքական առասպելներով, ինչը թույլ է տալիս շրջանցել Սահմանադրությունը եւ արդարացնել ցանկացած գործողություն»: Բանախոսը բերեց ՕԵԿ-ի եւ ՀՅԴ օրինակը, կուսակցություններ, որ ազգային միասնության մասին խոսելով մեծ ողբերգությունից հետո իշխանության մաս կազմեցին:
Մանվել Սարգսյանի կարծիքով, հասարակության մեջ չկա պարզություն, չկա իրավական գիտակցություն, եթե լիներ նման արյունոտ ճգնաժամեր չէին լինի:
Ըստ Մանվել Սարգսյանի, եթե հասարակությունը չի կարողանում ձեւավորել կառավարման համակարգ, այդ համակարգը ձեւավորում է այլ ձեւերով՝ մի խումբ մարդկանց կողմից եւ այդ խմբում ընդունված օրենքը պարտադրվում է բոլորին. «Հայաստանում դասական քրեա–օլիգարխիկ համակարգ է», բանաձեւեց Մանվել Սարգսյանը։
