Երկուսով բացահայտում են մեկի ապատեղեակտվությունը

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը եւ ելսիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր տարածած հայտարարությամբ պարզաբանել են, որ ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը իրականությանը չհամապատասխող հայտարարություններ է արել։

Արման Մելիքյանը նշել է. «Ս/թ մայիսի 30-ին ՀՀ Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպման ժամանակ հայտարարել է, թե անձամբ դիմել է մի շարք քաղաքական ուժերի և գործիչների, այդ թվում նաև նախագահի նախկին բոլոր թեկնածուներին հանրային պալատի աշխատանքներին մասնակցելու առաջարկով: Այս տեղեկատվությունը որոշակի հարցեր է առաջացրել իմ ընտրողների և հակախոհների շրջանում, ուստի ստիպված եմ հայտարերել, որ այն` իմ մասով չի համապատասխանում իրականությանը. ո’չ բանավոր, ո’չ գրավոր տեսքով ես պարոն Իսագուլյանից որևէ առաջարկ չեմ ստացել: Կատարվածը համարում եմ անփութության արդյունք, որը, սակայն, դժվար թե նպաստի հանրային պալատ ստեղծելու նախաձեռնության հաջողությանը»:

Իսկ Հելսիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ տեղեկացրեց, որ իրենք մերժել են Գառնիկ Իսագուլյանի առաջարկը։ «Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը, թե իրեն մերժել է միայն Լեւոն Տեր–Պետրոսյանը, իրականությանը չի համապատասխանում», հայտարարեց Արթուր Սաքունցը։