ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանությունն էլ կուսումնասիրվի
Կանադայի Տորոնտո քաղաքի հանրային դպրոցների ղեկավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության թեման ներառել վարժարանների ուսումնական ծրագրերում` որպես ընտրովի առարկա:
Տորոնտոյի վարժարանների սաները Հայոց ցեղասպանության թեման կարող են ուսումնասիրել «Ընդդեմ մարդկության իրագործված ոճիրներ և ցեղասպանություններ» առարկայի շրջանակում` Ռուանդայի ցեղասպանության և հրեաների Հոլոքոստի հետ մեկտեղ: Այս որոշումը վերջնական չէ և կարող է չեղյալ հայտարարվել 3 շաբաթվա ընթացքում: Որոշումը կայացվել է անտեսելով Կանադայի և ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունների ջանքերը, որոնք ստորագրահավաքների միջոցով փորձել են խոչընդոտել որոշման կայացմանը։
Source Url:
