ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արշավիր Բոզինյանը դադարացրել է հացադուլը
Նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման առթիվ այսօր դադարեցրել է Հրազդանի Վանատուր թաղամասում երեք օր առաջ սկսած հացադուլը:
«Բոլորս էլ ոգեւորված ենք իր (Սեֆիլյանի) ազատման պահով: Բոլորս էլ պիտի տոնենք, բոլորս էլ պիտի շնորհավորենք: Մեր առաջին հաղթանակը արդեն կատարեցինք: Սրանից հետո, վստահ եմ, շուտ-շուտ արդեն կուրախանանք բոլոր մեր քաղբանտարկյալների ազատ արձակումով: Եթե ժողովուրդը թույլ տա, կարող է արտաքսեն Սեֆիլյանին… Իշխանությունները չեն կարող։ Ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող: Եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, հենց բերդից միանգամից, կարող է գրուզավիկի կուզովում էին Հայաստանից հանելու», - հայատարարել է Արշավիր Բոզինյանը։
Source Url:
