Ազգային խտրականությո՞ւն

Հունիսի 10-ին Ծալկայի շրջանային մունիցիպալիտետում պետք է տեղի ունենար Ծալկայի շրջանային վարչության նախագահի ընտրություն:

Շրջանային վարչության նախագահի ընտրություն տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի պատգամավորների կողմից շրջանային վարչության նախագահի թեկնածու է առաջադրվել հայազգի պատգամավոր Սամվել Սարգսյանը «որից հետո միջամտել է Քվեմո-Քարթլիի նահանգապետարանի կողմից նիստին ներկա պաշտոնատարը: Պատգամավորները եւ առաջադրված թեկնածուն բողոք են ներկայացրել Քվեմո-Քարթլիի տարածաշրջանի նահանգապետարան այս հակասահմանադրական միջամտության համար» հայտնում է Ա-ԻՆՖՈ գործակալությունը:

Նահանգապետարանից պատասխանել են, որ նշված թեկնածուն անընդունելի է նախագահ Միխեիլ Սահակաշվիլու համար եւ սպառնացել, որ եթե պատգամավորները շարունակեն իրենց բողոքը ապա նահանգապետարանը կցրի Ծալկալի շրաջանային մունիցիպալիտետը:

Ծալկայի շրջանային մունիցիպալիտետի հայազգի պատգամավորների համոզմամբ, նահանգապետարանի համար անընդունելի է ոչ թե Սամվել Սարգսյանի անձը, այլ նրա ազգությամբ հայ լինելը։