«ԳԽ–ՊԱ»–ն կդիմի Եվրոպական դատարան

2008 թվականի մարտի 30-ին «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական
կազմակերպությունը դիմել էր ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն հետեւյալ հարցով.



«ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության

արտակարգ և լիազոր Դեսպան

Պարոն Ն.Վ.ՊԱՎԼՈՎԻՆ



Մեծարգո Պարոն Դեսպան, հարգելի Նիկոլայ Վիկտորովիչ,

բազմիցս խնդրել ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել ՌԴ քաղաքացիների, պաշտոնատար անձանց և
կազմակերպությունների կողմից մեր երկրի ընտրական օրենսդրությունը չխախտելու
կապակցությամբ, որը կրկնվում է տարիներ շարունակ:

Ներող կլինեք, սակայն, Ձեր լռությունը, ստիպում է կարծիք կազմել այն մասին, որ
հիշյալ խախտումները կրում են կազմակերպված բնույթ, ինչը հիմնավորում են ՌԴ
Նախագահին ուղղված հետընտրական պաշտոնական շնորհակալությունները, մասնավորապես`

“…В Армении прошли президентские выборы. И все это время мы ощущали поддержку
Росии: ее тепло, теплоту – начиная с президента Росии Владимира Владимировича
Путина, кончая представителями науки, литературы, искусства, культуры Росии”.

13.05.2003г. - Б. Кочарян



“Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы
никогда раньше не ощущали такого однозначного подхода”

24.03.08г. – С.Саркисян



Եթե սա մեր երկրի ներքին գործերին միջամտելու արձանագրում չէ, ապա խնդրում ենք
պարզաբանել` ի՞նչ են նշանակում այդ «աջակցությունը» կամ «օգնությունը» մի երկրի
Նախագահի կողմից մի այլ երկրի ընտրական գործընթացներին:

Մեծ հարգանք ունենալով Ձեր երկրի և ժողովրդի, նրա ղեկավարության հանդեպ,
այնուամենայնիվ, մենք ստիպված ենք համապատասխան ձևով պաշտպանել մեր իրավունքները
նման, թերևս աննախադեպ, նախաձեռնություններից:

Այդ առիթով, ակնկալում ենք Ձեր հարգալից վերաբերմունքը մեր հարցադրումներին»:



Այսօր Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը
կրկնել է իր հարցումը եւ նաեւ տեղեկացրել որ «նյութեր ենք նախապատրաստում
Ռուսաստանի Դաշնության դեմ ՄԻ Եվրոպական դատարան Գանգատ ներկայացնելու համար»: