ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլը շարունակվում է
Ի պաշտպանություն քաղաքական կալանավորների Եռաբլուրում հացադուլ հայտարարած ազատամարտիկները շարունակում են հացադուլը: Շաբաթ օրը զոհված ազատամարտիկների պանթեոնում 12 հացադուլավոր կար, ովքեր պատրաստվում էին իրենց ակցիան շարունակել մինչեւ հունիսի 20-ը:
Պաստառի վրա գրված պահանջները հետեւյալն են` ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատժել մարտի 1-ի ոճրագործներին, հանրահավաքների մասին օրենքը վերադարձնել նախկին տեսքին, չարտաքսել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին։
Հացադուլավորները չեն հասկանում, թե ինչու Երեւանի քաղաքապետարանը չի թույլատրել ընդդիմության հունիսի 20-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում. «Կցանկանայի մեր քաղաքապետին, որ ողջամիտ լիներ` մանկական խաղերը մանկական այգում կազմակերպվեին, այլ ոչ թե Ազատության հրապարակում»:
