ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջադրվել է երեք թեկնածու
Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում ավարտվել է մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Առաջադրվել են նաև ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն ու նախկին ՀԺԿ–ական Գրիշա Վիրաբյանը:
Այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի եղբայրը, հրաժարվել էր մանդատից տնտեսական ղեկավար աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ պատգամավոր ընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը դառնալու է խորհրդարանի խոսնակ: Հանրապետականները ժխտում են նման սցենարը, իսկ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
