ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարաններում 100 գործ կա
2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի հունիսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններ են մուտքագրվել 100 քրեական գործեր (այդ թվում՝ 10 քրեական գործեր Վերաքննիչ քրեական դատարան), որոնցից 56 քրեական գործեր 63 անձանց վերաբերյալ ավարտվել են։
Նշված քրեական գործերով կայացված դատավճիռներով ազատազրկման են դատապարտվել 55 անձինք, որոնցից 25-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել։ Ընդհանուր առմամբ կայացվել են 4+1 (մեղադրանքի մեկ մասով) արդարացման դատավճիռներ, 4 հոգու նկատմամբ նշանակվել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակ, 10 քրեական գործերով բերվել են վերաքննիչ բողոքներ։
Այսպիսով, 2008 թվականի հունիսի 20-ի դրությամբ Հայաստանի դատարանների վարույթում են գտնվում հետևյալ քանակի քրեական գործեր.
1. Երևանի քրեական դատարանի վարույթում՝ 26 քրեական գործ,
2. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ 10 քրեական գործ,
3. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ 1 քրեական գործ,
4. Հյուսիսային քրեական դատարանի վարույթում՝ 1 քրեական գործ,
5. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում՝ 6 քրեական գործ։
