ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ–ը խրախուսում է
ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Կրամերը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ նպատակ չունի Ռուսաստանի դուրս մղել տարածաշրջանից, եթե անգամ ունենա էլ՝ չի կարող անել։
Ըստ նրա, Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա ինչպես ԱՄՆ–ի, Արմտյան երկրներին, այնպես էլ տարախաշրջանի երկրների եւ Ռուսաստանի հետ, առավել եւս, որ «մեր շահերը համընկնում են ծայրահեղականության, ահաբեկչության եւ միջուկային զենքի չտարածման դեմ պայքարում»։ ԱՄՆ–ը պարզապես խրախուսում է Եվրաատլանտյան կառույցների հարաբերությունները խորացնելու այս տարախաշրջանի երկրների ջանքերին։
Source Url:
