Գանգատ ընդդեմ ՍԴ նախագահի

«Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը։

«Գեղաշենցի մեծարգո Նախագահի դեմ
ՄԻ եվրոդատարան գանգատ ներկայացնելու մասին

Պաշտոնատար անձ - ՍԴ Նախագահի դեմ դատական մեր երկու գործերով, սպառելով ՀՀ իրավական համակարգի հնարավորությունները, երեկ Գանգատ ենք ներկայացրել ՄԻ եվրոպական դատարան:

Տեղեկանում ենք նաև, որ ընթացքի մեջ է նաև ՍԴ մեծարգո նախագահի դեմ մեր 3-րդ նախաձեռնությունը, որի շրջանակներում, խախտելով ՀՀ սահմանադրական կարգն, արդեն 3-րդ ամիսը պատշաճ պատասխան չենք ստանում ՍԴ հարգելի անդամ Զ.Ղուկասյանի երդման ենթադրյալ դրժման կապակցությամբ «ՍԴ-ի մասին» ՀՀ օրենքով սահմանված համապատասխան միջոցների մասին:

Համոզված լինելով, որ հիշյալ գանգատն աննախադեպ նախադեպ է լինելու եվրոպական իրավական համակարգում, այնուամենայնիվ, կասկածում ենք, որ այն երբևէ կարող է կիրառվել:

Չէ՞ որ խոսքը երկրի սահմանադրական իրավունքի ամենավերահսկիչի մասին է»: