Հայ մրցավարները գողություն են արել

Հայկական ֆուտբոլի մրցավարի օգնականներ Արթուր Իգիթյանն ու Արման Երիցյանն ընդմիշտ որակազրկվել և հեռացվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքի խանութում գողություն կատարելու մեջ մեղադրվելու համար, հաղորդում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 28-ի հաջորդ օրը, Ինտերտոտո գավաթի առաջին մրցաշարի շրջանակներում «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) և «Բեսա» (Ալբանիա) թիմերի միջև պատասխան խաղից հետո, որը սպասարկում էր Հայաստանի մրցավարական կազմը՝ Կարեն Նալբանդյանի ղեկավարությամբ, Լիմասոլ հյուրանոցի խանութներից մեկում գողություն է կատարվել, որի մեջ մեղադրվել են հայ մրցավարի օգնականներ Արման Երիցյանը և Արթուր Իգիթյանը»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Նալբանդյանն այդ մասին տեղեկացվել է մեկ ժամ անց։