Ընդամենը խիստ նախազգուշացում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ 2008թ. մարտի 3- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանին եւ տեղեկացրել, որ սույն թվականի մարտի 1-ին ստացված ահազանգի հիման վրա Արմեն Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քա¬ղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին` հայտնված տեղեկությունների իրա¬կա¬նությանը համապատասխանելու փաստը ստուգելու նպատակով։

Սակայն նույն բաժնի քրեա¬կան հետախուզության բաժանմունքի պետ` Ա. Աբրահամյանը խոչընդոտել է Պաշտպանին մտնել ոս¬տի¬կա¬նու¬թյան բաժին, հրաժարվել որևէ տեղեկություն հայտնելուց, ինչպես նաև դրսևորել անհարգալից վե¬րաբերմունք` Արմեն Հարությունյանի, որպես Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ` կոպտորեն խախտելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, այդ թ¬վում նա¬և 12 հոդվածի 5-րդ մասի պահանջները, համաձայն որոնց, «Իր լիազորությունների շր¬ջա¬նա¬կում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դ¬րանց պաշ¬տո¬նատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգե¬լի ըն¬դու¬նե¬լության իրավունքից»:

Արմեն Հարությունյանն առաջարկել էր ոստիկանության պետին անցկացնել ծառայողական քննություն և համապատասխան տույժի ենթարկել ոստիկանության նշված աշ¬խա¬տակ¬ցին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հետագայում նման օրինախախտումներից զերծ մնա¬լու համար:

Ի պատասխան Արմեն Հարությունյանի նամակին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը 09.06.08թ.հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին Օմբուդսմենի այցի կապակցությամբ կատարված ստուգման արդյունքները դարձվել են քննարկման առարկա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ենթակա ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերվող օրենսդրության պահանջները լիարժեք կատարելուն: Այնուհետև 20.06.08թ. գրությամբ Ն. Նազարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքներով Պաշտպանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Ա. Աբրահամյանը խիստ նախազգուշացվել է։