Պաշտպանը թիկնապահ է ուզում

Հուլիսի 4-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, պարոն Գ. Հակոբյանին` Պաշտպանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցով:

Արմեն Հարությունյանը մասնավորաբար գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ի կատարումն օրենքից մեջբերված դրույթների` խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ և իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով և երկու ավտոտրանսպորտային միջոցով»: