ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օլիգարխները որոշել են կանխե՞լ լուսաբանումները
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ունի հավաստի տեղեկություններ, թե Հայաստանի օլիգարխայի ներկայացուցիչները միասին քննարկել եւ որոշել են ամեն կերպ խոչընդոտել մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հրապարակումները եւ լուսաբանումները։ Խոսքը հիմնականում եւ առավելապես վերաբերում է Լեւոն Տեր–Պետրոսյանի առաջ քաշած այն վարկածի լուսաբանման կանխմանը, համաձայն որի, մարտի մեկին եւ ոստիկանների եւ քաղաքացիական անձնանց վրա կրակել են օլիգարխների թիկնապահները։ Հմայակ Հովհաննիսյանը նկատելով, որ օլիգարխները իրենց դուրս են դրել օրենքներից եւ օրինական դաշտից, օժտված են պետական լծակներով եւ պատգամավորական մանդատներով, ունեն մենաշնորհներ եւ քաղաքական դաշտում եւ տնտեսության մեջ ամեն ինչ անում են այս վիճակը շարունակական պահելու համար։
