Էլի ձախողվեց

Այսօր կրկին չի կայացել հայ - ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում նախատեսված մոնիտորինգը: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատճառաբանել է, թե «ժամանակին տեղեկացված չի եղել անվտանգության երաշխիքների մասին»: Հիշեցնենք, որ անցած ամիս Տավուշի մարզում նախատեսված մոնիտորինգը եւս չի կայացել` ադրբեջանական կողմի նույն պատճառաբանությամբ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր մտադիր է հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ ստեղծված իրադրությունը քննարկելու համար։