ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իսրայելում թալանել են հայկական եկեղեցի
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հղում անելով իսրաելական նորությունների ծառայությանը` «7-րդ ալիքին», տեղեկացնում է, որ Իսրայելի Ռամլե քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել հայկական եկեղեցու հոգեւորականից, որ անհայտ անձինք թալանել են հայկական եկեղեցին: Եկեղեցու հոգեւորական Տեր Մաթեւոսը հաղորդել է, որ գողացել են թանկարժեք եկեղեցական իրեր, սրբապատկերներ եւ հին վարպետների գեղանկարներ: Ռամլեի ոստիկանությունը սկսել է գործի հետաքննությունը:
Source Url:
