ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնել են քննիչներին
Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ Սևակ Խաչատրյանին և նույն քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«Քննիչների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախապես պայամանվորովածությամբ հատկապես խոշոր չափերի կաշառք վերցնել)։ Ոոստիկանները մեղադրվում են 2008 թվականի հուլիսի 7-ին քաղաքացի Զիրավարդ Պռազյանից առանձնապես խոշոր չափերի` 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար, վերջինիս որդուն` Արայիկ Պռազյանին մեղսագրված հանցանքն ավելի մեղմ հոդվածով վերաորակելու նպատակով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հուլիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Վիկտոր Պապյանի և Սևակ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը»,- տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
