ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ հայոց արտգործնախարարին
Հիմա երիտասարդական նախաձեռնությունը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված բաց նամակ է տարածել: Նամակը վերաբերում է Ռուսաստանում դատապարտված հայազգի նախկին սենատորին եւ այդ երկրում Հայաստանի դեսպանին:
«Հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում կաշառակերության համար 9 տարի ազատազրկման դատապարտվեց ՌԴ սենատոր, Ռ. Քոչարյանի մտերիմ բարեկամ հայազգի Լևոն Չախմախչյանը: Դատարանը ամբողջովին ընդունեց նրա` մեղավոր լինելու փաստը: Ընդ որում, Չախմախչյանի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը` տեղեկանքները և բնութագրերը, բացի բնակության վայրից ներկայացվածը, դատախազությունը հայտարարեց գնված: Ցավոք սրտի, այդ գնված միջնորդությունների մեջ էր մատնանշվում նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ դեսպանության կողմից` ծանր հանցագործություն կատարած Չախմախչյանին տրված դրական բնութագիրը (տե’ս [url=http://www.1tv.ru/owa/win/ort6_main.main?p_news_title_id=124731&p_news_r... target=_blank]www.1tv.ru[/url]):
Հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությունն ամենաբարձր մակարդակով ապտակ է հասցնում Հայաստանի Հանրապետությանը` նրան մեղադրելով հանցագործին կեղծ բնութագիր տալու մեջ:
Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը` մենք` Հայաստանի ինքնիշխան Հանրապետության երիտասարդներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սույն փաստի կապակցությամբ և պահանջում ենք, որպեսզի Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն անհապաղ կանչվի Երևան` սույն հանգամանքը պարզելու համար: Եթե հայտնաբերվի, որ ՌԴ դատախազության հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա պահանջում ենք առնվազն Արմեն Սմբատյանի հրաժարականը` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և հայ դիվանագետի վարկին չհամապատասխանող անձ: Հակառակը պարզելու դեպքում` ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանից պահանջում ենք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ և Ռուսաստանի Դաշնությանը հղել բողոքի նոտա: Այլ դեպքում հերթական անգամ մենք կամրապնդենք շատերի իրավացի այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՌԴ ֆորպոստը Հարավային Կովկասում»:
