ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հաղթանակն անխուսափելի է»
Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Հարություն Ուռուտյանը «Հաղթանակն անխուսափելի է» վերնագրով հայտարարություն է տարածել
«Ազատ, անկախ, օրենքի երկիր կերտելու պայքարի յուրաքանչյուր մասնակցին
Սիրելի նաստացույցի մասնակից քույրեր ու եղբայրներ, ծնողներ ու զավակներ, ինչու չէ` նաեւ թոռնիկներ, թույլ տվեք Ձեզ դիմել այսպես, քանի որ ինչպես արդեն ապացուցել եք` այս պայքարը ժամանակագրություն չի հարցնում եւ ծերն է ոտքի կանգնել, եւ երիտասարդը, եւ դպրոցականը, եւ անգամ` մանակապարտեզի սանը: Սա մեզ` անազատության մեջ գտնվողներիս, հավատացեք, ազատության շունչ է տալիս:
Հուլիսի 19-ին լրացավ ուղիղ 5 ամիսն այն օրից, ինչ ինձ հանիրավի զրկեցին Ձեր կողքին գտնվելու ու պայքարելու հնարավորությունից: Որ անազատության մեջ եմ, դա վստահեցնում եմ ինձ` արցախյան ազատամարտի մասնակցիս այնքան էլ չի մտահոգում, քանի որ վստահ եմ, որ վերջին հաշվով կեղծիքին ու ստին գալու է հաղթելու արդարությունն ու ճշմարտությունը, միեւնույն ժամանակ քաջ գիտակցում եմ, որ դրան մեկ օրում հասնել հնարավոր չէ:
Ձեր ամենօրյա, ամենժամյա եւ նույնիսկ ամեն րոպե ու վայրկյան շարունակվող պայքարը, բողոքի գործողությունները ոչ լեգիտիմ իշխանության եկածներին քուն ու դադար չի տալիս: Հացադուլներին, պիկետներին, նստացույցին հետեւում եմ, բայց Քոչարյան կոչված անձին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար սկսված ստորագրահավաքից անմասն մնալ չեմ կարող: Հուսով եմ մեզ` քաղբանտարկյալներիս այդ հաճույքից չեք զրկի եւ հնարավորություն կտաք մեր ստորագրությունները եւս դնել այդ փաստաթղթի տակ:
Որ այս պայքարի ոգին անկոտրում է` ապացուցելու կարիք չկա: Որքան էլ սադրանքներ հրահրեն ու վախեցնեն իշխանությունը բռնի զավթածները մի բան պետք է գիտակցեն, որ երբ հանուն ազատության 80-ամյա մայրս ամեն առիթով նշում է, թե պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, երբ երկու որդիներս պայքարի ծայրահեղ քայլըª հացադուլն են նախընտրում, երբ 1.5 տարեկան Հարություն թոռնիկս պայքար բառը լսելով իր փոքրիկ ափը բռունցքում ու վեր է պարզում, ուրեմն այս իշխանությունները դատապարտված են:
Թող որ մեր անազատությունն էլ լինի այն գինը, որ վճարում ենք ազատ, անկախ Հայաստանի կերտման գործում:
Իսկ, որ մենք բոլորս շուտով այդ Հայաստանում ենք ապրելուª վստահ եմ: Եվ ուրեմն պայքարը հանուն մեր վաղվա կերտելիք երկրի համար շարունակական է եւ հաղթական:
Պայքա'ր, պայքա'ր մինչեւ վերջ»:
