Գրագողություն ադրբեջանական ձեւով

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը Արմինֆո գործակալությանը ասել է, որ ադրբեջանական 1NEWS կայքը յուրացրել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ուրիշի հարցազրույցը:

Հուլիսի 18-ին ադրբեջանական www.firstnews.az կայքում հրապարակված իբր բացառիկ հարցազրույցն իրականում հայկական «հ2» հեռուստաալիքին տրված հարցազրույցի վերատպումն է: «Գլխավոր դատախազն ադրբեջանական այդ կայքին ոչ մի հարցազրույց չի տվել, այն պարզ պատճառով, որ հիշյալ կայքից նման հարցում չի ստացվել: Օգտագործվել են «հ2» հեռուստաալիքին Աղվան Հովսեփյանի ընթացիկ տարվա հունիսի 30-ի հարցազրույցից հատվածներ»։

Ադրբեջանական կայքը հղում չի արել նաեւ «հ2» հեռուստաընկերությանը եւ նաեւ հարցազրույցն օգտագործելու խնդրանքով էլ չի դիմել։