Հայաստանը շնորհավորում է Ղարաբաղին

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրն է, ինչի առիթվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։

Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այսօր բոլորիս տոնն է. նաև նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի։ Սիրելի արցախցիներ, դուք պատվով եք բռնել թե պատերազմի, թե խաղաղության քննությունը և այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին՝ փորձելով բարեփոխել ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեությունը։ Ես համոզված եմ, որ Հայաստանի և ողջ հայության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին։ Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք ու հաստատուն առաջընթաց»։

Իսկ Տիգրան Թորոսյանը ուղերձում ասվում է. «Այս տարիները Լեռնային Ղարաբաղի համար եղան ոչ միայն խիզախումի ու սխրանքի, այլեւ հակառակորդին խաղաղության պարտադրման, պետականության կայացման ու արարումի տարիներ: Գլուխ խոնարհելով այս իսկական հրաշքի` հայոց երկրորդ պետության ստեղծման ու պաշտպանության համար նահատակված նվիրյալների հիշատակի առաջ, մենք չպետք է մոռանանք, որ պարտավոր ենք շարունակել նրանց գործը, քանզի յուրաքանչյուր օրվա մեր աշխատանքից է կախված երկու հայկական պետությունների անվտանգությունը, խաղաղությունն ու զորացումը, մեր հերոսական ժողովրդի արժանապատատիվ կյանքը»: