Բերման են ենթարկել

ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար, այժմ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը նախօրեին երեկոյան բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, տեղեկացրել են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից։

Տեղեկատվության համաձայն, Կարապետյանը ոստիկանություն է բերվել «քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Երևանի Հյուսիսային պողոտայում հացադուլ հայտարարած ընդդիմության ներկայացուցիչներին ցրելու ժամանակ»։