Ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը հայտարարությունը

Քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներին ազատելու պահանջով հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասվոմ է .

«Ամիսներ շարունակ, օգտվելով ձեր վստահությունից, իմ բանկային անձնական հաշվեհամարը ժամանակավորապես օգտագործվել է Համաժողովրդական շարժման ձերբակալված մեր ընկերների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կարեւոր այս գործին բերել են իրենց ազնիվ նպաստը։

Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն նյութապես սատարել մեր քաղբանտարկյալ ընկերների իրավական պաշտպանության եւ նրանց ընտանիքների նյութական աջակցության խնդիրներին, այսուհետեւ իրենց դրամական հատկացումները կատարեն ԵՎՐՈԿԱՆՉ զարգացման հասարակական, բարեգործական կազմակերպության հաշվեհամարին, որի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ ԱՐՇԱՎԻՐ ԲՈԶԻՆՅԱՆ

Համաժողովրդական շարժման ձերբակալված անդամների ընտանիքներին նյութական օգնություն տրամադրել ցանկացողները կարող են դրամական մուծումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին.

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

ՀՀ, ք. Երեւան - 0002, Ամիրյան փող. 23/1

Հ/Կ ԵՎՐՈԿԱՆՉ զարգացման

հ.հ. 163008128460 (ՀՀ դրամ) կամ
acc. No: 163008128478 (USD)