ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանը կոչ է անում
Սույն թվականի սեպտեմբերի 10-ին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հասարակական հանձնախումբը ներկայացրեց իր կողմից պատրաստված նախնական զեկույցը և այդ դեպքերին առնչվող մոտ կեսժամանոց վավերագրական ֆիլմ:
Նշված ֆիլմը ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ֆիլմի բովանդակությունը և դրանում տեղ գտած կադրերն ու տեսարանները լուրջ մտահոգություն են առաջացնում, ինչի հետ կապված Պաշտպանը կոչ է անում մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին ուսումնասիրել ֆիլմում ներկայացված դեպքերն ու իրադարձությունները` մարտի 1-2-ի դեպքերի լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել ֆիլմը համապատասխան փորձաքննության ենթարկելու ուղղությամբ` դրանում տեղ գտած կադրերի ու տեսարանների իրական և չմոնտաժված լինելու հարցը պարզելու նպատակով:
Անհետաձգելի ու չափազանց կարևոր է տեսանյութում ներկայացված ուժային կառույցների ներկայացուցիչների առանձնակի դաժան և ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ անցկացնել համապատասխան քննություն` ապօրինի գործողություններ կատարելու հրամաններ տված և այդպիսիք անմիջականորեն իրականացրած անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար:
