ՀԻՄԱ-ն ակտիվության է կոչում

Սեպտեմբերի 15-ին Հայ ազգային կոգնրեսի կազմակերպած Համահանրապետական հանրահավաքին ընդառաջ՝ ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել կոչով՝ ուղղված հայ երիտասարդներին:

Կոչում, մասնավորապես, ասվում է. «եթե դու հանդուրժում ես գեթ 1 քաղբանտարկյալ Հայաստանում, ապա դու հավակնում են դառնալ երկրորդը: Եթե դու հանդուրժում ես քո` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը, ապա դու կորցնելու ես քո մնացած բոլոր իրավունքները` սեփականության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, պետական մարմիններից պաշտպանված լինելու և այլն: Եթե դու հանդուրժում ես խոսքի անազատությունը, ապա քո ձայնը երբեք լսելի չի լինելու որևէ իշխանության կողմից»:

ՀԻՄԱ-ի անդամները հայ երիտասարդությանը կոչ են անում մասնակցել սեպտեմբերի 15-ի հանրահավաքին. «ՀԻՄԱ-ն կոչ է անում ավելի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ընդունել այս հարցերում, քանի որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Ոչ ոք քեզ համար չի լուծելու քո ապագայի խնդիրները, քանի դեռ ինքդ չես պայքարում այդ խնդիրների լուծման համար»: