Մանկական մահացությունը նվազել է

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի` UNICEF, տվյալներով, վերջին 10 տարում աշխարհում նկատվում է մանկական մահացության մակարդակի նվազում:

Ըստ UNICEF-ի, այս հարցում շոշափելի հաջողություններ են արձանագրել Լաոսը, Բանգլադեշը, Բոլիվիան, Նեպալը: Այս երկրներում մանկական մահացությունը նվազել է ավելի քան երկու անգամ: Մալավիայում, Մոզամբիկում, Նիգերիայում եւ Եթոֆպիայում արձանագրվել է 40 տոկոս նվազում:

Սիերա-Լեոնեն է միայն, որ այս դրական տեղաշարժերից դուրս է: Այստեղ մանկական մահացությունը դեռ բարձր է: UNICEF-ի փորձագետների կարծիքով, հիմնական պատճառը թերսնումն է, վիտամինների պակասը: