ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրանը դեմ է դրսի ուժերի միջամտությանը
Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Իրանը ձգտում է կայունացնել իրավիճակը Կովկասում եւ դեմ է ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությանը Անդրկովկասի գործերին, երեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեխր Մոտաքին։
«Իրանն ակտիվ դիվանագիտություն է սկսել կովկասյան տարածաշրջանում լարվածությունը մեղմելու և կայունությունը վերականգնելու ուղղությամբ։ Իրանը հաստատում է ուժային մեթոդներով և ոչ տարածաշրջանային տերություններին հենվելու միջոցով տարածաշրջանի շահերը ապահովելու անհնարինությունը», ասել է Մոտաքին իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Նրանք, ովքեր գտնվում են Կովկասի սահմաններից դուրս, պետք է իմանան, որ յուրաքանչյուր «կայծ» կարող է տարածաշրջանին անուղղելի վնաս հասցնել։ Բայց մենք լավատեսորեն ենք գնահատում Կովկասի ներուժը։ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը, քանի որ այն «կարևոր դեր է խաղում էներգոռեսուրսների տեսակետից»,- նկատել է Մոտաքին։
«Մենք համոզված ենք օտարերկրյա տերությունների՝ կովկասյան տարածաշրջանի գործերին խառնվելը կանխելու անհրաժեշտության մեջ»,- ընդգծել է իրանական ԱԳՆ ղեկավարը։
