ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարկ է քարոզել ժողովրդավարություն
Սեպտեմբերի 15-ին Միավորված Ազգերի կազմակերպությունը նշում է ժողովրդավարուէթյան միջազգային օրը։
Այս առթիվ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ասել է, որ ժողովրդավարությունը ուժեղ, ակտիվ իր իրավունքների մասին ազատ հայտարարող քաղաքացիական հասարակության արտադրանք է։ Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան ընդունել է 1997 թվականին, իսկ սեպտեմբերի 15-ին ժողովրդավարության միջազգային օրը նշելու որոշումը ընդունվել է անցած տարի։ Այս տարի նշվում է առաջին անգամ։
Ըստ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի, այսօր Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիրը տեղեկության լավ աղբյուր եւ բարի օգնական է ժողովրդավարական զարգացումների համար։ Սակայն հարկ է, որ երկրներն իրենց ամենօրյա ջանքերով քարոզեն ժողովրդավարական արժեքներ եւ ժողովրդավարական կացութաձեւ, քանի որ ժողովրդավարական ամուր հիմքոբ երկրները իրար հետ չեն պատերազմում, նկատել է Պան Գի Մունը։ Ժողովրդավարության միջազգային օրը պատեհ առիթ է ուշադրություն սեւեռելուի աշխարհում ժողովրդավարության վրա, հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։
