ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեական գործ ընտրություններից հետո
2008 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 2008 թվականի օգոստոսի 17-ին Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
Քրեական գործով առգրավվել են 27/01, 27/02, 27/03 և 27/04 ընտրատեղամասերի ընտրությունների փաստաթղթերի պարկերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանները, ինչպես նաև համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պետին, ,Զվարթնոցե օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի պետին, Ազգային անվտանգության ծառայության սահմանային զորքերի հրմանատարին, կատարվել են անհետաձգելի այլ քննչական գործողություններ: Գործի քննությունը շարունակվում է։
Source Url:
