ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընդունվել է ՄԻԵԴ 10 000 որոշումը
Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացել է իր 10 000–րդ որոշումը։ Հոբելյանական որոշումը ընդունվել է «Թախաեւան եւ ուրիշները ընդդեմ Ռուսաստանի» գործով՝ 23286/04։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստեղծվել է 1959 թվականին, իսկ առաջին որոշումը կայացրել 1961–ին «Լոուլեսսը ընդդեմ Իռլանդիայի» գործով։ Դատարանը մշտապես գործող մարմին է դարձել միայն 1998 թվականի նոյեմբերի մեկից։ Այդ օրվանից առայսօր հասանելի է դարձել ավելի քան 800 միլիոն եվրոպացիների համար։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան–Պոլ Կոստան այս առթիվ ասել է, որ վիճակագրությունոը վկայում է այն մասին, թե ինչի է ասել ՄԻԵԴ–ը 1998–ի բարեփոխումներից հետո։ Անհատական Դատարան դիմելու պրակտիկան դարձել է ՄԻԵԴ համակարգի կարեւոր բաղկացուցիչ եւ եվրոպական իրավական մշակույթին բնորոշ առանձնահատկություն։ Ըստ Կոստայի, պետք չէ մոռանալ այսօր ՄԻԵԴ–ում գնտվող հազարավոր դիմումների մասին եւ ՄԻԵԴ ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար ազգային դատարանները եւ արդարադատության համակարգերը պետք է համագործակցեն իրավունքների պաշտպանության եւ մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի կատարման ուղղությամբ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հատուկ նշել է, որ մարդու իրավունքների հարգելն է օրենքի գերակայության հիմքը։
Այս պահին ՄԻԵԴ–ում կա 94 650 դիմում։ 2007 թվականին ՄԻԵԴ–ը 1503 գործով որոշում է ընդունել 27 000 դիմում ճանաչվել է քննարկման ոչ ենթակա։
