Հրդեհներ, հրդեհներ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.55-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում։ Այրվել է 6 հա չոր խոտատարածք։ Նույն օրը ժամը 15.22-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում։ Մհոյանի տան բակում այրվել է պահեստավորած 200 հակ ծղոտ։ Նույն օրը ժամը 19.45-ին հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի Արզոյան փողոցում։ Այրվել է Հակոբյանի ամբարած 2000 հակ անասնակերը: