ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽ-ն կդիտարկի ՀՀ ՏԻՄ ընտրությունները
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը կժամանի Հայաստան սեպտեմբերի 25-29-ը՝ դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որ անց են կացվելու սեպտեմբերի 28-ին։ Կոնգրեսի պատվիրակությունը կղեկավարի Ռոն Ալպի համայնքային խորհրդի անդամ Վերոնիկ Մորեյրան (Ֆրանսիա):
Ընտրության նախօրեին պատվիրակությունը կհանդիպի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությանը, Փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, Խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, առաջադրված թեկնածուներին, ինչպես նաև լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Սեպտեմբերի 28-ին պատվիրակությունը տարբեր ընտրատեղամասերում կհետևի քվեարկության ընթացքին։
Պատվիրակության կազմը՝
Ջո Քոնվեյ, Թրամորի քաղաքային խորհրդի անդամ (Իռլանդիա)
Միհկել Յուկամի, Ռակվեր քաղաքային խորհրդի նախագահ (Էստոնիա)
Դոբրիցա Միլովանովիչ, Կրագույեվաչի քաղաքային իշխանության ղեկավար (Սերբիա)
Պաոլո Ռոնդելի, Սան Մարինոյի քաղաքային խորհրդի անդամ (Սան Մարինո)
Դոմինիկ Ռոնգա, Լորեյնի տարածքային խորհրդի փոխ-նախագահ, միջտարածաշրջանային հարաբերությունների և ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու (Ֆրանսիա)
Ուլդիս Ռոզենբերգզ, Գիբուլու գյուղական խորհրդի նախագահ (Լատվիա)
Կոնգրեսի քարտուղարությունից՝
Անտոնելա Կանոլատի, Կոնգրեսի տնօրեն
Միշել Ռիվոլիե, ծրագրի ղեկավար
Գոնյուլ Կոչակ, Կոնգրեսի քարտուղարություն
