ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայցվորին երկու շաբաթ տրվեց
Այսօր ՀՀ Քաղաքացիական դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ սկսվել է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխաակից Արթուր Ղեւոնդյանը ընդդեմ «Առավոտ» օրաթերթի դատաքննությունը։
Հիշեցնենք, որ Արթուր Ղեւոնդյանը իր հարեւանի հետ հարաբերություններն է պարզում դատարանում, սրա մասին էլ գրել է «Առավոտը», Արթուր Ղեւոնդյանն էլ որոշել է, որ թերթը «ջանք ու եռանդ չի խնայել իմ անձը ներկայացնել ամենաբացասական կողմերով, արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը»։
ՀՀ քաղաքացիական դատարանը հայցվորին երկու շաբաթ ժամանակ է տվել հայցի հիմնավորումներ ներկայացնելու համար։ «Առավոտի» իրավական էջի պատասխանատու, հոդվածի հեղինակ Ռուզան Մինասյանից տեղեկացանք, որ թերթը արդեն պատրաստել է իր առարկությունները եւ դրանք կներկայացնի դատարանին։
Source Url:
