Դատաիրավական բարեփոխումը բարդ է

Այսօր Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին։

Ըստ Վճռաբեկ դատարանի տարածած տեղեկության, կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը, որի համար, ըստ Եվրոպական հանձնաժողովի, որի համար կտրամադրվեն հատկացումներ:

Ողջունելով Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու դատաիրավական բարեփոխումների իրականացմանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահը ասել է, թե գործընթացը բավական բարդ է, և այդ ուղղությամբ անելիքները շատ։ Կարևորելով երկուստեք աշխատանքների արդյունավետությունը՝ Արման Մկրտումյանը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները պետք է ուղղված լինեն դատական համակարգն առավել անկախ, թափանցիկ և ողջ հասարակության համար մատչելի դարձնելուն։