ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽ դիտորդները խախտումներ են տեսել
Ինչպես հայտնի է, Երեւանի Կենտրոն համայնքում ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել ԵԽ Կոնգրեսի դիտորդները։ Նրանք արդեն հրապարակել են իրենց նախնական եզրակացությունը
«ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ցույց են տալիս, որ տեղական ժողովրդավարությունը հետագա շոշափելի ամրապնդման կարիք ունի
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի պատվիրակությունը, որը գլխավորում էր տկն. Վերոնիկ Մորեյրան (Ֆրանսիա) Երևան էր ժամանել անցած չորեքշաբթի և մի շարք կարևոր հանդիպումներ ունեցել պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Այնուհետև դիտորները բաշխվեցին Երևանի բոլոր ընտրատարածքներում և այցելեցին մոտ 100 ընտրատեղամաս։
Երևանում երեկ տեղի ունեցած տեղական ընտրությունների կապակցությամբ ԵԽ Կոնգրեսի դիտորդները մտահոգված են, որ մի շարք տեղերում թափանցիկության պակասը և լարվածությունը ստվերում են Հայաստանում տեղական ժողովրդավարության շարունակական զարգացումը։
Մի կողմից դիտորդները նշել են, որ ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում ավագանու ընտրություններ, ընդգծում է տեղական ինքնակառավարման հարցերի նկատմամբ ընտրողների հետաքրքրության ցածր մակարդակը։
Մյուս կողմից, այն տարածքներում, որտեղ քաղաքական բարձր շահագրգռություն կար, խախտումները, ընտրատեղամասերից հաճախ հաղորդվող լարվածությունները և որոշ դեպքերում անհամաչափ բարձր մասնակցությունը տպավորություն էին ստեղծում, որ քաղաքական ժողովրդավարական մշակույթը Հայաստանում հետագա ամրապնդման կարիք ունի։
Մի տարածքից մյուսը ընտրողներին փոխադրելու և կաշառվածության մասին հաղորդումներ ստանալուն զուգընթաց նրանք անձամբ ականատես են եղել թափանցիկության պակասի թե՜ քվեարկության և թե՜ ձայների հաշվառման ընթացակարգերում։
Կոնգրեսի աշնանային նստաշրջանի ժամանակ (2008թ. դեկտեմբեր) զեկուցող պրն. Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո, SOC), կներկայացնի առաքելության բոլոր եզրակացությունները։
Կոնգրեսը խրախուսում է Հայաստանի իշխանություններին օգտվել իր հանձնարարականներից, մասնավորապես երկրում տեղական ժողովրդավարության շոշափելի ամրապնդման նկատառումով»։
Պատվիրակության անդամները՝
Վերոնիկ Մորեյրա, Կոնգրես (Ֆրանսիա -NR) – պատվիրակության ղեկավար
Պաոլո Ռոնդելիlli, Կոնգրես (Սան Մարինո, SOC) – Զեկուցող
Ջո Քոնվեյ, Կոնգրես (Իռլանդիա, ILDG)
Միհկել Յուկամի, Կոնգրես (Էստոնիա, EPP/CD)
Դոբրիցա Միլովանովիչ, Կոնգրես (Սերբիա, NR)
Դոմինիկ Ռոնգա, Կոնգրես (Ֆրանսիա, SOC)
Ուլդիս Ռոզենբերգս, Կոնգրես (Լատվիա, EPP/CD)
Կոնգրեսի քարտուղարությունից՝
Անտոնելա Կանոլատի, տնօրեն
Միշել Ռիվոլիե, ծրագրի ղեկավար
Գյոնուլ Կոչակ, քարտուղարություն
