ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավելի լավ աշխարհ ունենալու համար
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիւ գլխավոր քարտուղար Թերի Դեւսիը եւ Միավորված ազգերի կազմակերպության բարձր ներկայացուցիչ Խորխե Սամփայուն Ստրասբուրգում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախանշել են «Քաղաքակրթությունների ալյանս» փաստաթղթի շրջանակներում համագործակցության ուղղությունները՝ մարդու իրավունքներ, ժողովրդվարություն, օրենքի գերակայություն, կրթություն, երիտասարդություն, մշակույթ, ԶԼՄ-ներ, միգրացիա եւ սոցիալական խնդիրներ:
Փաստաթղթի ստորագրումից հետո ներկայացուցիչ Խորխե Սամփայուն ընդգծել է, որ երկխոսության ամրապնդումը ծայրահեղության դեմ պայքարում միակ միջոցն է, հանուն միջմշակութային եւ միջկրոնական փոխըմբռնման: Նշելով. որ հակամարտությունների արագ կարգավորման մեթոդներ չկան, բանախոսը հայտարարել է. հարկ է ամրապնդել եւ մեկտեղել ջանքերը վասն «ապրելու համար առավել հարմար աշխարհի»:
