ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեք ամսում՝ հինգ վիրավոր մեկ զոհ
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում վիրավորվել է Հայաստանի ԶՈՒ հինգ զինծառայող. մեկ զինծառայող զոհվել է, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանապահ ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը նախօրեին Խորհրդակցությունը նախորդել է ԵԱՀԿ հերթական դիտարկման անցկացմանը։
Միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականները, ինչպես նաև տվյալ ուղղության սահմանապահ զորամասերի ներկայացուցիչներ։ Ա.Մկրտումյանի հավաստմամբ՝ հինգ զինծառայողներից երեքը վիրավորվել է Տավուշի տեղամասում
Source Url:
