ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի նպաստ ԲՀՊՏ–ների
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի եւ Արմենիա Մարիոթ հյուրանոցի համատեղ ջանքերով, հոկտեմբերի 3-ին Հայաստանում կմեկնարկի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանմանը նվիրված ակցիա:
Ակցիան տեւելու է մեկ ամիս, որի ընթացքում հյուրանոցի այցելուները հնարավորություն են ունենալու կամավոր նվիրատվություն կատարել:
Ակցիայի շրջանակներում հյուրանոցի նախասրահում կազմակերպվելու է ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև Վիեննա սրճարանում ԲՀՊՏ-ներին նվիրված տեսաֆիլմերի դիտում: Նվիրատվության ողջ հասույթը օտաործվելու է Հայաստանի պահպանվող տարածքների առկա կարիքները ինչ-որ չափով հոգալու նպատակով։
Source Url:
