Հանցագործությունների քանակը աճել է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տեղեկությունների համաձայն, հունվար-օգոստոս ժամանակահատվածում արձանագրվել է 5817 հանցագործություն, ինչը 1.2 տոկոսով ավել է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում։

Մասնավորապես, արձանագրվել է 2315 (+3.2%) ծանր հանացագործություններ, 124 (+6%) առանձնապես ծանր հանցագործություն, 56 (+12% ) սպանություն, 317 (-3.1%) առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու դեպք, 14 բռնաբարություն և բռնաբարության փորձ (2.8 անգամ ավել, քան անցյալ տարի):

Բացահայտվել է զենքի եւ զինամթերքի պատրաստման և անօրեն շրջանառության 150 (+18.1%) դեպք, 210 (-25.3%/) ճանապարհային երթևեկության կանոնների և ավտոտրանսպորտի շահագործման խախտում, որոնցից 135-ը (-8.2%) մահացու ելքով։ Արձանագրվել է 2450 (-0.3%) սեփականության դեմ հանցագաործություն, այդ թվում 1638 (-2.9%) գողություն, որոնցից 505-ը (-12%) բնակարանային։ Գրանցվել է 270 (+50%) հանցագործություն տնտեսական գործունեության դեմ, այդ թվում 56 (+93.1%) կեղծ դրամ պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքեր։ Նշված ժամանակամիջոցում արձանագրվել է իշխանութայան և կառավարման մարմինների դեմ 1281 (+3.8%) hանցագործություն, այդ թվում իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառման 65 (2007 թվականին՝ 13) դեպք։
Հանցագործությունների քանակությամբ առաջատարը Երևանն է՝ 2936 (+7.5%), որին հաջորդում են Լոռվա մարզը՝ 495 (-1.2%), Կոտայքի մարզը՝ 466 (-6.6%) եւ Շիրակի մարզը՝ 371 (-16.1%):