ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտի մեկի ականատեսները վախենում են
Հոկտեմբերի 6-ին մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրավերով Հայաստանում են ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի հարցով ազգային հանձնաժողովի փորձագետներ Քրիստոֆեր Կոյմին եւ Մայքլ Հարլիին: Քրիստոֆեր Կոյմը սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովում զբաղվել է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպչական ու կառավարման հարցերով, իսկ Մայքլ Հարլին՝ հակաահաբեկչական քաղաքականության հետաքննման հարցերն է համարկարգել:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրել էթ, որ ամերիկացի փորձագետներին են տրամադրվել հանձնաժողովի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը: Սակայն պետական կառույցները հանձնաժողովի հետ համագործակցության հարցում այնքան էլ պատասխանատու չեն: Օրինակ ՀՀ ոստիկանությունը միայն մեկ՝ երկու րոպեանոց տեսանյութ է տրամադրել եւ վերջ: «Ես հակված եմ, մտածել, որ ոստիկանությունը ցավոք սրտի, որեւէ տեսանյութ չունի: Ես ավելի շատ հարգալից կմոտենայի, եթե ունենային ու չտային, քան չունեն», հայտարարել է Սամվել Նիկոյանը: Նա նյութերը դիտելով արձանագրում է, որ դա նկարել է կամ ոստիկանությունը, կամ ոստիկանությունից խոչընդոտներ չտեսած օպերատորը եւ զարմանում է, որ ամբողջը նկարած չի. «եթե ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում ինչու տեսանյութը չեն տրամադրում: Ինձ համար դա անհասկանալի է»:
Ի դեպ, մարտի մեկին ոստիկանությունը առգրավվել է ԱԼՄ, «Երկիր մեդիա» հեռտուստաընկերությունների տեսագրությունները, որոնք այսօր անհայտ է, թե ուր են՝ ոչ ոստիկանությունում են, ոչ նախաքննական մարմնի մոտ:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը այլ դժվարություն էլ ունի: Մարտի ականատեսները, այդ թվումեւ՝ ոստիկանները, ընկերական զրույցներում ամեն ինչ պատմում են, բայց հրաժարվում են այդ ամենը ասել հանձնաժողովում: Սամվել Նիկոյանը ենթադրում է, որ մարդիկ վախենում են:
