ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բոլորի ցուցմունքներում էլ կան էական հակասություններ
«Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով լրագրող Արթուր Սահակյանը հարցաքննվել է որպես վկա: Նրա նկատմամբ կասկածը կհիմնավորվի բռնաբարության փորձով` կդատենք, չի հիմնավորվի` եթե ակնհայտ զրպարտի (ենթադրաբար Մարինա Մադաթյանը)` նրան կդատենք», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, սեպտեմբերի 23-ին 1983 թվականին ծնված Մ.Մ.-ն (ըստ մամուլի հրապարակումների` Մարինա Մադաթյանը) ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար, 1974 թվականին ծնված Արթուր Սահակյանը փորձել է բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնության կանչել իր ծանոթներին:
Այս գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել` ինչպես կոնկրետ միջադեպի, այնպես էլ դրան նախորդած իրադարձությունների կապակցությամբ: Արթուր Սահակյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը հիմնական մեղավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է։
Հարցաքննվե՞լ կամ հարցաքննվելո՞ւ է Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ում անունը դեռ սեպտեմբերի 30-ին Արթուր Սահակյանը մամուլին տված հարցազրույցներում հատուկ ընդգծել էր։ Այս առթիվ Գագիկ Համբարձումյանը հայտարարել է. «Պատգամավորը հարցաքննվելու է, որովհետեւ, ըստ էության, պատգամավորի հարցաքննության պահը ուղղակի մյուսների հանցանքը հիմնավորելու կամ պահի հետ կապված, նա պարզաբանման պահեր կարող են ներկայացվել նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ: Ուղղակի հանցագործության հետ նա կապ չունի»: Լրացուցիչ հարցերի արդյունքում պարզվեց, որ խոսքը պատգամավոր Լեւոն Խաչատրյանի, եւ ոչ թե Լեւոն Սարգսյանի մասին է: Այո, պարզվում է` Արթուր Սահակյանը իր ցուցմունքներում, ըստ Համբարձումյանի՝ «Նախ նա նրան տեսնելու վերաբերյալ ցուցմունք չի տվել, առավել եւս` հայտարարություն: Եթե որեւէ մեկի վերաբերյալ, անկախ նրանից Սարգսյան Լյովային կամ մյուսներին, անունը շոշափվում են, պարտադիր կհրավիրվեն եւ գործողությունները կկատարվեն»:
«Մամուլում եղած հրապարակումները, երբ որ մենք այդ գործում ունենք միջադեպին մասնակից ողջ մարդիկ, նույն Արթուր Սահակյանը: Հիմա նրա անունից մամուլում ինչ են հրապարակում: Երբ որ սկզբնաղբյուրը կա, միջնորդավորված աղբյուրով ես առաջնորդվեմ, դուք դա ճիշտ կհամարե՞ք», նկատել է Գագիկ Համբարձումյանը եւ հավելել. «Բոլորի ցուցմունքներում էլ կան էական հակասություններ»։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ տեղի ունեցածի մասին հաղորդագրությունը տարածվեց դեպքից 8 օր անց` Անդրանիկ Բաբայանի մահից հետո, Համբարձումյանը արձագանքեց, թե հանցագործությունը թաքցնելու միտում չի եղել. - «Մենք պաշտոնական հարուցել ենք քրեական գործը ամսի 23-ին եւ իրականացրել ենք` առանց դա որեւէ գաղտնի պահելու»:
