Ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկներով իրականացվել է քվեարկություն

Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Սյունիքում անցկացված ՏԻՄ ընտրություններում եւ արձանագրել արտառոց խախտում։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին ՀԿ նախագահ Տիգրան Ստեփանյանը գրել է «Այսօր (հոկտեմբերի 12-ին)ժամը 19:15-ին Անտառաշատ համայնքի թիվ 38/01 ընտրատեղամասում Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն ՀԿ-ի հավատարմագրված դիտորդ Տիգրան Ստեփանյանի կողմից արձանագրվել է, որ քվեաթերթիկները վերջացել են և միևնույն ժամանակ արձանագրվել է քվեարկություն շարունակելու համար թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից տրամադրվել է ոչ հաստատված նմուշի` սովորական A4 ձևաչափի թղթի վրա քվեաթերթիկներ` թվով 12 հատ, որը կնքված է թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի կնիքով և դրանցով ապահովվել է քվեարկությունը: Օրենքով ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկներով իրականացվել է քվեարկություն:

Ելնելով վերոգրյալից, Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կետրոն ՀԿ-ն դիմել է ՀՀ ԿԸՀ-ին և թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովին անվավեր Ճանանչելու Անտառաշատ համայնքի թիվ 38/01 տեղամասի ընտրությունները, քանի որ քվեարկությունը իրականացվել է օրենքով ոչ սահմանված նմուշի քվեաթերթիկներով»։