ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 13-ի դրությամբ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանը, 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած
իրադարձությունների կապակցությամբ հոկտեմբերի 13-ի դրությամբ Հայստանի դատարաններ
են մուտքագրվել 88 քրեական գործեր` 103 անձանց վերաբերյալ, որոնցից քննվել են 78
գործեր` 91 անձանց վերաբերյալ:
Արդյունքում.
- 5 անձ արդարացվել է,
- 1 անձի վերաբերյալ քրեական գործը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ
հոդվածի կարգով կարճվել է ՝ տուժողի հետ հաշտվելու պատճառով, - 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք,
- 37 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ
պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան, - 43 անձ դատապարտվել է ազատազրկման:
Վերաքննիչ բողոք է բերվել 40 գործ` 46 անձի վերաբերյալ, որոնցից 36 գործով` 39 անձի
վերաբերյալ, վերաքնությունն ավարտվել է, իսկ 4 գործով` 7 անձի վերաբերյալ՝ ընթացքի
մեջ:
Source Url:
