Քաշքշել են երիտասարդներին

«Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամ Շահանե Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ի կեսօրին իրենք ակցիա են կազմակերպել ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտա-գործնական կենտրոնի մոտ: Նրանց ակցիան եղել է լուռ և առանց վանկարկումների: Օրեր առաջ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարել էր, թե մարտի մեկի հանձնախմբի պատրաստած տեսանյութում երևացող ծնոտը ոչ թե մարդու է, այլ խոճկորի, ինչն էլ առիթ է հանդիսացել ,որ «Հատուկ գունդը» հանդես գա նման նախաձեռնությամբ:

Երտասարդները ձեռքներին ունեցել են 2 պաստառ՝ «Չհամարձակվեք պղծել անմեղ զոհերի հիշատակը»: Մյուսի վրա պատկերված է եղել Սերժ Սարգսյանը սրբի շորերով, իսկ ներքևում Շոթա Վարդանյանը խոճկորի քթով, իսկ ներքևում գոճիներ: Երիտասարդները ցանկացել այդ պաստառները հանձնել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին: Սակայն, երբ նրանք մոտեցել են կենտրոնի դարպասներին, պահակը, տեսնելով այդ պաստառները և իմանալով եղելությունը, ասել է, որ 17 տարի է, որ ճանաչում է Շոթա Վարդանյանին և համոզված է, որ նա կատակել է։ Սա առաջացրել է ներկաների ծիծաղը:

«Հատուկ գնդի» ներկայացուցիչները ցանկացել են մտնել շենք, մի երիտասարդ քաշքշել է նրանց և ասել է, որ նրանք հեռանան։ Այդ երիտասարդը չի ներկայացել: Բակում հավաքված բժիշկներն ասել են, որ չեն ճանաչում այդ երիտասարդին:

Հանկարծ հայտնվել են ոստիկանները, նրանցից Արտյոմ Հակոբյանն ասել է, որ այս պաստառները չեն կարող հանձնել Շոթա Վարդանայնին և հենց այդ պահին շենքից դուրս է եկել գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը և կանգնել շենքի մուտքի մոտ: Այնուամենայնիվ, երիտասարդներին հաջողվել է պաստառները հանձնել բժիշկներից մեկին, որ փոխանցեն Շոթա Վարդանյանին: Դրանք հանձնելուց հետո ոստիկանները հավաքվածներին խորհուրդ են տվել հեռանալ, որից հետո նրանք կրնկակոխ հետևել են երիտասարդներին մինչև Բժշկական համալսարանի մոտի ստորգետնյա անցում: