ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն մեկուսարանից
Մարտի մեկից հետք կալանավորված, միջազգային կառույցների գնահատմամբ քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձնանց մի մասը վաղվա հանրահավաքին ընդառաջ հայտարարություն են տարածել։
«Վաղը` հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Համաժողովրդական շարժման-Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հավատացած եղեք, որ յուրաքանչյուր այսօրինակ միջոցառում քայլ է դեպի բռնապետությունից յուրաքանչյուրիս ազատագրում, դեպի վերջնական հաղթանակ: Եւ այդ քայլն այնքան ավելի լայն է, որքան բազմամարդ է հանրահավաքը: Մենք` հանիրավի ազատազրկված քաղբանտարկյալներս, հաղթանակին չենք կասկածել ոչ մի վայրկյան: Եւ կարեւոր չէ, թե ով է բռնացողը` օտար, թե յուրային: Յուրայինի լուծը ավելի վիրավորական է ու արգահատելի: Մենք պատրաստ ենք ազատության համար սրբազան այս պայքարում համբերատար կրել մեզ բաժին հասած դժվարությունը: Չենք կասկածում նաեւ ձեր ոգու կորովին: Ուստիեւ կոչ ենք անում հոկտեմբերի 17-ին, ժամը 18-ին բոլորս դեպի Մատենադարան:
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...»
ԿԳԲ-ի մեկուսարաններից`
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐՄԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
