ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Որ իրավունքները չսահմանափակվեն
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ, սահմանվել է, որ «ՀՀ քաղաքացի կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձը անձնագիր ստանում կամ այն փոխանակում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Սահմանված ձեւի դիմումը, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ, համապատասխան մարմին ներկայացնում է քրեակատարողական մարմինը»:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ անձնագրի բացակայության հետեւանքով անուղղակիորեն սահմանափակվում են ազատազրկված անձանց առանձին իրավունքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ազատազրկվածներին կենսաթոշակ նշանակելու եւ վճարելու, հաշմանդամության ճանաչման նպատակով իրավասու լիազոր մարմին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման եւ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու, քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու, պայմանագրային աշխատանքներում ներգրավելու եւ այլ հարաբերություններին:
