ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական արդարադատության եվրոպական օր
Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին հերթական՝ արդեն վեցերոդ անգամ կնշվի Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը (EDCJ)։
Այս օրվա նպատակն է օգնել Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների 800 միլիոն եվրոպացիներին ավելի լավ տեղեկացված լինել իրենց իրավունքներին, և իմանալ, թե ինչպես է ամեն օր կիրառվում արդարադատությունը՝ անդամ պետությունների կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների միջոցով (բաց դռների օր դատարաններում, ոչ պաշտոնական հանդիպումներ, հեռուստատեսային ծրագրեր և այլն)։
Այս օրվա կապակցությամբ Կատանիայում (Իտալիա) հոկտեմբերի 24-ին կկայանա նախագծին մասնակցող դատարանների 3-րդ լրակազմ հանդիպումը «Ինչպես նապաստել ավելի արագ արդարադատության և որակյալ արդարադատության ստեղծմանը»։ Այս հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը կշնորհեն «Արդարադատության բյուրեղյա կշեռք» մրցանակը՝ քաղաքացիական արդարադատության որակին նպաստող նորարարական գործելակերպերը գնահատելու նպատակով։
