ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր
Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ այսօրվանից մեկնարկում է «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր» նախագիծը: Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցարդրություններ Երևանում, Գյումրիում, Արտաշատում և Վանաձորում:
2007 թվականին սկիզբ առած նախագիծը նապատակ ունի ցուցադրել և ճանաչելի դարձնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնսւթյունների մշակույթը:
Նախագծի շրջանակներում կբացվի ասորի արվեստագետների Արթուր և Լեոնիդ Բադալովների խեցեգործության և փայտի փորագրության ցուցահանդեսը, կցուցադրվեն «Վոդկա լեմոն» և «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» ֆիլմերը, ինչպես նաև կկայանան համերգներ՝ ի հիշատակ 20-րդ դարի անվանի փիլիսոփա, երաժիշտ և պարուսույց հայկական ծագումով հույն Գ. Գուրջիևի, կներկայացվեն նրա ֆոլկլորային ստեղծագործությունները:
«Հայաստանում ապրող ազգային փոխրամասնությունների մշակույթի օրեր» նախագիծը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը:
